Թուրքիայի նախագահին սպանելու համար Մարիմարիսի հյուրանոց գործողված հատուկջոկատայիններն անհաջողությունից հետո փախել են Հունաստան։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո դասալիք զինվորականների թիվը մեծ չէ։ Նա շեշտել է, թե նախագահ Էրդողանին սպանելու համար Մարմարիս հանգստավայրում գտնվող հյուրանոց գործողված եւ անհանջողության մատնված հատուկջոկատայիններից 15–16 հոգի փախել են Հունաստան։