Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է ռուսական Սու–24 ռազմական օդանավը խոցած թուրք օդաչուների ձերբակալման մասին լուրը։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հեռուստաեթերում հայտարարել է, թե հեղաշրջման փորձի տապալումից հետո ձերբակալվել են 13 հազար հոգի, որոնցից 1329–ը ոստիկան, 8 831–ը՝ զինվորական, 2100–ը՝ դատախազ ու դատավոր, 5 837–ը՝ տարբեր մասնագիտություններ ունեցողներ։
Բինալը Յլդըրըմը շեշտել է, որ նախորդ տարի նոյեմբերին ռուսական «Սու–24» ռազմական օդանավը խոցած թուրք օդաչուները եւս ձերբակալված են հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում։