News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում դրամահավաք են կազմակերպել Նիսի ահաբեկչին կանգնեցնելու փորձ կատարած տղամարդու համար նոր սքութեր գնելու համար, հայտնում է France Info–ն։

«Սքութեր հերոսի համար» ակցիան կազմակերպել են Մանշ դեպարտամենտի 2 բնակիչ։ Նրանք պարզաբանել են, որ առաջին հերթին ուզում են շնորհակալություն հայտնել հերոսին, երկրորդ հերթին՝ վերականգնել արդարությունը, քանի որ հասկանում են, որ ապահովագրությունը չի փոխհատուցի կորցրած տրանսպորտային միջոցը։ Ֆրանկ անունով տղամարդը փաստացի սքութերն ինքն էր ուղղել բեռնատարի անիվների տակ, իսկ դա ապահովագրական դեպք չէ։

Ի սկզբանե պլանավորվում էր 9 հազար եվրո հավաքել, բայց գումարի չափն արդեն հասել է 21 հազարի եւ շարունակում է աճել։ Leetchi.com կայքը, որում տեղադրված է խնդրագիրը, հայտնում է, որ գումարը շարունակում է աճել։ Ավելորդ գումարը պլանավորվում է հատկացնել Նիսի բժշկական հաստատություններին։

Ֆրանկն աշխատում է Նիսի մաքսային ծառայությունում։ Հուլիսի 14-ի ահաբեկչության ժամանակ նա, տեսնելով բեռնատարը, ցատկել էր սքութերի վրա եւ փորձել էր կանգնեցնել վարորդին՝ նետվելով բեռնատարի անիվների տակ։ Ահաբեկիչը փորձել էր կրակել Ֆրանկի վրա, սակայն զենքը չէր ենթարկվել։ Հերոսության համար Ֆրանկին Նիսի իշխանությունների անունից մեդալ էին հանձնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ