Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Նորմանդիայում եկեղեցու վրա հարձակմանը հետ կարող է կապ ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է Associated Press–ը։
Նախագահը նաեւ հայտնել է, որ անհրաժեշտ է պայքարել ԻՊ–ի դեմ բոլոր հնարավոր միջոցներով, փոխանցում է Reuters–ը։
Հուլիսի 26-ի առավոտյան Դանակներով զինված երկու հանցագործ հարձակվել էին Ռուան քաղաքի Սենթ Էթյեն դե Ռուվրեի կաթոլիկ եկեղեցու վրա։ Նրանք պատանդ էին վերցրել հոգեւորականին, երկու միանձնուհիների եւ 2 ծխականի։
Ոստիկանությունն ու ժանդարմերիան ՆԳ նախարարից հրաման էին ստացել անհապաղ անցնել պատանդներին ազատելու գործողության։ Հանցագործները եկեղեցուց փախչելիս ոչնչացվել էին։
Պատանդներից մեկը զոհվել է։ Եվս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։