News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ին Բեռլինի Շտեգլից թաղամասում Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկայում անհայտ անձը կրակել է բժշկի վրա, որը հիմա ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ կրակողը ինքնասպան է եղել, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Բժիշկը ծանր վիրավորվել է, իմ տեղեկություններով նա ծայրահեղ վիճակում է, հնարավոր է նրան վիրահատեն, ավելի մանրամասն ասել չեմ կարող: Նրա վրա կրակող մարդը ինքնասպան է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով բժիշկի վրա կրակել է կլինիկայի հիվանդներից մեկը:

DPA գործակալության տեղեկություններով հրաձգությունը կատարվել է դիմածնոտային վիրահատության բաժանմունքում, կլինիկայի աշխատակիցներին բարձր կապով խնդրել են մնալ աշխատասենյակներում ու փակել դռները: Կլինիկայի մուտքի մոտ առնվազն 20 ոստիկանական, փրկարարական ու հրշեջ ծառայության մեքենա է կանգնած, կլինիկայի մուտքը փակ է:

Բեռլինի հարավ արեւմուտքում գտնվող Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկան Եվրոպայի համալսարանական խոշորագույն Շերիտե չորս կլինիկաներից մեկն է: Շենքը կառուցվել է քսաներորդ դարի վաթսունականներին ու նախատեսված է 900 հիվանդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ