News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը Մետաքսի ճանապարհի երկրներին համագործակցության կոչ է անում: Այսպիսի ուղերձներով են հանդես եկել քաղաքական գործիչները եւ գործարարները, որոնք մասնակցել են «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» մեդիա ֆորումին, որը տեղի է ունեցել հուլիսի 26-ին Պեկինում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Մասնավորապես՝ Չինաստանի Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծի համար ներդրումները գերազանցել են 1,4 մլրդ դոլարը եւ արդեն ավելի քան 30 երկրների հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր:

Սակայն այս նախագիծը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ հումանիտար տեսանկյունից: Այսպես, մասնակիցներին ուղղված իր ուղերձում ՄԱԿ գլխավոր քարտուղարի տնտեսական եւ սոցիալական հարցերով տեղակալ Վու Հոնգբոն ընդգծել է, որ նախաձեռնությունը համապատասխանում է ՄԱԿ տեսլականին եւ կօգնի լուծել հումանիտար բնույթի հարցերը, մասնավորապես կնվազեցնի աղքատության մակարդակը եւ կբարելավի նախագծի անդամ երկրներում կրթության առավել մատչելիության հեռանկարները:

Ֆորումում ելույթ ունեցած գործարարները, նրանց թվում՝ CRRC-ի, China Wanda Group-ի ներկայացուցիչները համամիտ են, որ նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրների եւ ժողովուրդների յուրահատկության վրա: Դժվարությունների թվում նշվել են օրենսդրական տարբերությունները, սակայն, այդ ամենով հանդերձ, նրանք պատրաստ են ներդրումներ կատարել:

Ֆորումի շրջանակներում ելույթ են ունեցել համաշխարհային լրատվամիջոցների՝ Reuters, Associated Press, La Agencia EFE գործակալությունների, El Mundo պարբերականի ներկայացուցիչները

Նշենք, որ շ հուլիսի 26-ին պաշտոնապես աշխատանքն է սկսել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» մեդիահամագործակցության ֆորումը, որը կազմակերպվում է Չինաստանի «Ժենմին Ժիբաո» պետական լրատվամիջոցի հրավերով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում են NEWS.am եւ Նոյյան Տապան գործակալությունները:

Կոնֆերանսը կոչված է Չինաստանի կողմից գործարկված ներ մետաքսի ճանապարհի երկրների լրատվամիջոցների հետ կապեր հաստատելուն եւ դրա զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ