News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Որոշ վրիպումներ ակնհայտ են իշխանությունների եւ «Սասնա ծռեր» խմբի տղաների  միջեւ ընթացող բանակցություններում: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, «Զինված խմբի հետ բանակցությունները. ներկա իրավիճակը եւ հնարավոր ելքեր» թեմայով քննարկման ժամանակ նշել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, նախ բանակցողին սովորեցնում են լսել ու հասկանալ մյուս կողմին, եթե, իհարկե, բանակցողը փնտրում է բանակցային լուծում: «Քայլ մեկ՝ եթե տարածքը ամբողջովին վերահսկողության տակ է, ոստիկանությունը վերահսկում է նաեւ հաղորակցությունը, պետք է ոչ մի աղմուկ չլինի, պետք է բանակցի միայն թիմը: Նաեւ բանակցողը չպետք է լինի մեկ մարդ, թիմով պետք է գործել: Կարեւոր է, որ կողմերը միմյանց նկատմամբ վստահություն ունենան: Ուժեղ կողմը պետք է այնպես անի, որ վստահություն լինի, որպեսզի իր ասածին հավատան: Եթե դա չկա, մենք չենք ունենա բանակցություն»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով, այս դեպքում՝ հստակ չէր, թե գեներալ Վիտալի Բալասանյանը միջնորդ է , թե բանակցող, նա բանակցում էր իշխանության կողմի՞ց, թե՞ միջնորդ էր:

Նա կարծիք հայտնեց, որ պետք չէ բացասական վերաբերվել նրան, որ դիպուկահարներ կան այդ տարածքում. «Եթե նրանք կան, չի նշանակում, որ անպայման պետք է կրակեն: Դիմացի կողմը պետք է հասկանա, որ այստեղ էլ ուժ կա: Մեզ մոտ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ զինված խումբը հույս ունի, որ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց: Դրա համար հաղորդակցությունը կարեւոր լծակ է: Եթե նրանք զգում են, որ ունեն ժողովրդի օժանդակությունը, հասկանում են, որ ուժային մեթոդ չի կիրառվելու, էլ ի՞նչը կարող է ստիպել նրանց բանակցել: Հետեւաբար, ուժային կողմը պետք է լինի, բայց այն օգտագործվի խիստ սահմանափակ դեպքերում»:

Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ լրագրողների աշխատանքին՝ նշելով, որ չպետք է տեղեկատվությունը տան միակողմանի եւ առանց հիմքերի: «Իրականում տեղեկատվությունը պետք է տրվի միայն բանակցող թիմի կողմից, այն պետք է տրվի միշտ, ռեգուլյար. «Ես չեմ տեսնում, որ իշխանությունն ունի հաղորդակցության մարտավարություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ