News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում հարուցված կատարողական վարույթով պահանջատեր Սամվել Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2016 թվականի մարտի 10-ին հիշյալ բաժանմունքում հարուցված կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողն ու վերադասները առաջարկել են ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցել գումար՝ բնակարանից վտարումն իրականացնելու համար:

Ինքը հրաժարվել է առաջարկից եւ հետագայում պարզել, որ նույն հարկադիր կատարողը, օրենքով սահմանված կարգով, չի կատարել բնակարանից վտարելու վերաբերյալ դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, իսկ վերջինիս վերադաս պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իր իրավունքներին եւ օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ եւ 315-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ