News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիան աշխարհում առաջին պետությունն է, որը որոշել է մինչեւ 2050 թվականը ոչնչացնել իր տարածքի բոլոր գիշատիչ կենդանիներին։ Երկրում հույս ունեն նման կերպ ոչնչացումից փրկել կիվիներին եւ տեղի թութակներին։ Նոր ծրագրի մասին հայտնում է Gizmodo–ն։

Հարյուր հազարավոր առնետների, պարկամկների, կզաքիսների, կնգումների եւ վայրի կատուների ոչնչացման համար 28 մլն դոլար է հատկացվել։ Այդ տեսակները Նոր Զելանդիայում հայտնվել են այլ տարածքներից եւ ամեն տարի սպանում են տեղի միլիոնավոր թռչունների։

Հաղորդվում է, որ նման հավակնոտ պլանը կրծողների դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ է պահանջում, ավանդական պեստիցիդներից եւ ցանկապատներից բացի։ Predator Free New Zealand Ltd–ը նպատակ է դրել «գիտական նվաճում» իրականացնել, որի արդյունքում 2025–ին երկրում առնվազն մեկ գիշատչի տեսակ կբնաջնջվի։

Պլանի ամբողջ դաժանությամբ հանդերձ՝ նորզելանդացիները նշում են, որ նախքան եվրոպացիների մուտքը կղզիներ Նոր Զելանդիայի էկոհամակարգն ավելի ներդաշնակ եւ հավասարակշռված էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ