News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սեմարանգ քաղաքում ռեստորանն իր այցելուներին միզանոթների մեջ ուտեստներ ու խմիչք է առաջարկում։ Ճաշի ժամանակ հաստատության հյուրերը նստում են կոնքամանների վրա, գրում է Mashable–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Jamban կոչվող սրճարանի անունը թարգմանաբար նշանակում է «զուգարան»։ Հաստատության ֆիրմային ուտեստը  երկրում ավանդական սուպն է՝ մսի կոլոլակով, որը, ճաշացանկի մյուս ուտեստների նման, մատուցվում է միզանոթներով, որի միջից այն լցնում են ափսեների մեջ։

Սրճարանի տերը նախկինում աշխատել է Ինդոնեզիայի հանրային առողջապահության դեպարտամենտում։ Նա այս քայլով ուզում է հասարակության ուշադրությունը հրավիրել երրորդ աշխարհի երկրների կյանքի պայմաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ