News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքի, Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 հասցեում հանդիսավոր բացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ մասնաճյուղը Կոտայքի մարզում:

Ավանդական դարձած օրհնության կարգից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:

Ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մյուս տարածքային ստորաբաժանումներում, այնպես էլ ՙՀրազդան՚ մասնաճյուղում ստեղծված են հարմարավետ եւ ապահով սպասարկման բոլոր պայմանները. նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են մատչելի եւ ճկուն պայմաններով կատարել միջազգային դրամական փոխանցումներ, վարկային, ավանդային, եւ այլ բանկային գործարքներ:

«Ուրախ եմ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայություններն այլեւս հասանելի են նաեւ հրազդանցիներին: Հաշվի առնելով բանկային ոլորտում տարածքային զարգացման առանձնահատկությունները եւ առաջնորդվելով պոտենցիալ հաճախորդներին ավելի մոտ գտնվելու սկզբունքով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ  ղեկավարությունը որոշեց հերթական մասնաճյուղը բացել Հրազդանում:

Հրազդանում բավականին զարգացած է արդյունաբերությունը. այստեղ են գտնվում երկրի էներգետիկայի կարեւոր հանգույցները՝ Հրազդանի ՊՇԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿԸ եւ Աթարբեկյանի ՀԷԿ-ը: Քաղաքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առեւտրի եւ սպասարկման տարբեր կետեր, որոնցից շատերը ներգրավված են ֆինանսական ոլորտում, ուստի  բանկային ծառայությունների առաջարկի բազմազանությունը մրցակցային պայմաններում կարող է դրական ազդեցություն ունենալ քաղաքի ընդհանուր տնտեսական կյանքում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙՀրազդան՚ մասնաճյուղը հաճախորդներին կառաջարկի բանկային ծառայությունների ողջ փաթեթը՝ փորձելով հուսալի գործընկերոջ կարգավիճակը պահպանել նաեւ այս տարածաշրջանում՚, - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Նշենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նախատեսում է մինչեւ տարեվերջ բացել եւս մի քանի մասնաճյուղեր:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ