News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրվելու դեպքում կքննարկի Ռուսաստանի հետ միություն կազմելու հնարավորությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով, սակայն հերքել է ցանկացած ենթադրություն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնում է իրեն նախընտրական պայքարում: Այս մասին գրում է Reuters-ը:

Հյուսիսային Քարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթում Թրամփը հերքել է նաեւ Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի անդամների էլեկտրոնային նամակագրությունը կոտրելու գործին ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության մասին ենթադրությունները:

Թրամփը հերքել է մեղադրանքները, որ ռուսաստանցի հաքերները կարող էին գողանալ նամակները, որպեսզի իրեն օգնեն հաղթանակ տանել նոյեմբերի 8-ին նախանշված ընտրություններում: Միլիարդատերը դա կոչել է «դավադրության ամենատարօրինակ տեսություններից մեկը», որի մասին երբեւէ լսել է:

Նրա խոսքով՝ երբեք չի հանդիպել Պուտինի հետ: Սակայն նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս գովաբանել է Ռուսաստանի առաջնորդին, իսկ արտաքին քաղաքականության հարցերով նրա առաջատար խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը 2015 թվականի դեկտեմբերին ընթրել է Պուտինի հետ: «Եթե մտածենք, մի՞թե վատ կլիներ հաշտվել Ռուսաստանի հետ: Վատ չէր լինի միավորվել եւ ինչպես հարկն է՝ դաս տալ ԻՊ-ին»,- հայտարարել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ