News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում առեւանգել են Formula One Management–ի նախագահի զոքանչին եւ 36.5 մլն դոլար փրկագին են պահանջում։

Veja եւ Globo պարբերականների փոխանցմամբ՝ 67-ամյա Ապարեսիդա Շունքին առեւանգել են Սան Պաուլում հուլիսի 22-ի գիշերը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանցագործները կնոջ համար ռեկորդային փրկագին են պահանջում։ Նրանք պահանջել են գումարը վճարել ֆունտ ստերլինգով եւ վճարել 4 մասով, փոխանցում է BBC–ն։

85-ամյա  Բերնի Էքլուսթոունը համարվում է սպորտի աշխարհում ամենահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրա կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար։

Ապարեսիդա Շունքը 38-ամյա ֆաբիանա Ֆլոզիի մայրն է, որի հետ Էքլուսթոունը նշանվել էր 2012–ին։

Բրազիլիայի ոստիկանությունը եւ Էքլուսթոունի ընտանիքը դեռեւս մեկնաբանություններ չեն արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ