News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել 2016 թ. սեպտեմբերի 26-ին Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նախատեսվում է Սահմանադրության մեջ 29 հոդվածի փոփոխություն կատարել: Առաջարկվում է մեծացնել նախագահի լիազորությունների ժամկետը մինչեւ 7 տարի: Դրանից բացի, կետ է պարունակվում այն դրույթը հանելու մասին, ըստ որի Ադրբեջանի նախագահ կարող է դառնալ 35 տարեկանից ոչ փոքր քաղաքացին:

Բարեփոխումների նախագիծը նախատեսում է առաջին փոխնախագահի եւ փոխնախագահի պաշտոնների ներդրում, որոնց պետք է նշանակի նախագահը: Ըստ որում՝ եթե գործող Հիմնական օրենքով պետության ղեկավարի վաղաժամկետ հեռանալու դեպքում մինչ փոխարինողի ընտրվելը, նրա լիազորությունները կատարում էր վարչապետը, ապա առաջարկվող փոփոխությամբ այդ գործառույթը նախատեսվում է փոխանցել առաջին փոխնախագահին:

Առաջարկվում է նաեւ Հիմնական օրենքում մտցնել նախագահին խորհրդարանը ցրելու իրավունքը եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելը։

Բացի այդ, նախագծում կա կետ, որը քաղաքացիներին իրավունք է տալիս խորհրդարան ընտրվել ոչ թե 25 տարեկանում, ինչպես հիմա, այլ 18-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ