News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում եկեղեցու վրա երկու հարձակվողներից մեկը կարող էր հայտնի լինել հակաահաբեկչական ծառայություններին: Այս մասին AFP-ին հաղորդել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողներից մեկը ներառված էր, այսպես կոչված, «S ցանկում». տվյալների բազա այն անձանց մասին, որոնք կարող են վտանգ ներկայացնել պետական անվտանգության համար:

RFI-ի հաղորդմամբ՝ 2015 թվականին նա փորձել է Սիրիա մեկնել, սակայն Թուրքիայում ձերբակալվել եւ հետ է ուղարկվել: Ֆրանսիայում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող հանցավոր խմբավորմանն անդամակցության համար»: Նրան ազատ են արձակել՝ պարտավորեցնելով էլեկտրոնային ապարանջան կրել:

Tribune de Gèneve պարբերականն է հաղորդում է, որ կասկածյալներից մեկը՝ 19-ամյա ֆրանսիացի, անցյալ տարվա մայիսին Թուրքիայից արտաքսվելուց հետո ձերբակալվել է Ժնեւում: Մի քանի օր նա անցկացրել է տեղական բանտում, իսկ հետո Ֆրանսիա ուղարկվել: Պարբերականի տեղեկություններով, նա փորձել է երկու անգամ Սիրիա մեկնել, նախ՝ Մյունխենով, ապա՝ Ժնեւով:

Հուլիսի 26-ի առավոտյան Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում երկու տղամարդ եկեղեցում մարդկանց էին պատանդառել: 84-ամյա հոգեւորական Ժակ Ամելը սպանվել է, այդ պահին եկեղեցում գտնվող 5 անձ վիրավորվել է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ