News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների նկատմամբ զենք կիրառելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ոստիկանությունն իր 26.07.2016թ., հայտարարությամբ տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի ներկայացուցիչներ ավտոմեքենայով շարժվել են դեպի ոստիկանական շղթան: Թվացյալ վտանգը կանխելու նպատակով ոստիկանները կրակ են բացել, որի հետեւանքով ապստամբ խմբի երկու անդամներ ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության տարածած տեսանյութից ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» տղաները՝

ա) նպատակ չեն ունեցել գրոհել արգելապատնեշով պաշտպանված ոստիկաններին,

բ) այդ մեքենայով չէին կարող հաղթահարել արգելապատնեշը եւ մանավանդ,

գ) վտանգ չէին ներկայացնել ոստիկանների համար։

Անվիճելի է, որ ոստիկանությունը, չցուցաբերելով տարրական զսպվածություն, դիմել է որեւէ կերպ չարդարացվող եւ չպատճառաբանված ծայրահեղ քայլի՝ զենք է կիրառել։ Այդ գործողության հետեւանքով «վիրավորվել են» «Սասնա ծռեր»-ի խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Մենք այս արարքը գնահատում ենք որպես լիազորությունների չարաշահմամբ ուղեկցվող հակամարդկային եւ ապօրինի գործողություն, որը կարող էր հանգեցնել նաեւ մարդկային զոհերի։ Այս քայլով ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները ավելի են սրել առկա ճգնաժամային իրավիճակը: Եւ մի բան, որ արտակարգ մեծ կարեւորություն ունի խաղաղ հանգուցալուծման գործում, փաստորեն, խնդիրն առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով լուծելու իշխող վարչախմբի հավաստիացումները կեղծ էին:

Այս ամենին զուգահեռ, տարածված տեսանյութի մասնագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ամբողջական չէ։ Դրանով ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ շարունակում է հավատարիմ մնալ իրադարձությունները խեղաթյուրելու եւ միակողմանի ներկայացնելու իր գործելաոճին:

Առկա բոլոր կասկածները ցրելու միակ ճանապարհը «Սասնա ծռեր» խմբին (այդ թվում` «վիրավորներին») իրողության սեփական տարբերակը ներկայացնելու հնարավորությամբ ապահովելն է։ Դրանից ելնելով պահի հրամայականն է «Սասնա ծռեր»-ի արտաքին աշխարհի հետ կապի վերականգնումը։ Վարչախմբի հակառակ կեցվածքը եւ սադրանքներով ուղեկցվող գործելաոճը սրում է իրավիճակը, արգելափակում է բանակցությունների ճանապարհով ճգնաժամի լուծումը եւ հղի է նոր արյունահեղություններով:

Այս իրավիճակում ակնհայտ է, որ միայն քաղաքացիների գործուն աջակցությամբ, Խորենացի փողոցում կամ մերձակա այլ վայրերում նրանց անմիջական ներկայությամբ է հնարավոր ակնկալել ճգնաժամն առանց նոր արյունահեղությունների լուծելու հանրային ցանկության իրականացումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ