Ստամբուլում ստեղծվել է «դավաճանների գերեզմանոց», որտեղ թաղվելու են ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում պանվածները։
Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտարարել է, թե արդեն ստեղծված «դավաճանների գերեզմանոցում» առաջին հանգուցյալին են թաղել։
Նա շեշտել է, թե թաղված զինվորականը սպանվել է ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ։