News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալավիի իշխանությունները ձերբակալել են տղամարդուն, որը «մաքրագործման ծեսի» ժամանակ սեքսով է զբաղվել երեխաների հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Էրիկ Անիվան ձերբակալվել է BBC-ի հրապարակումից հետո, նախագահ Պետեր Մուտարիկիի հրամանով: Կառավարության մամուլի քարտուղարի խոսքով՝ Անիվան, որին համայնքները վարձում են՝ սեռական «մաքրագործման» ծեսերի համար, պատասխանատվության կենթարկվի երեխաների իրավունքները խախտելու համար:

Բացի այդ, նախագահը որոշել է վերջ դնել ավանդույթին, որի համաձայն՝ սեռական հասունացման շրջանում աղջիկները զրկվում են կուսությունից գումարով սեռական ծառայություններ մատուցող մարդու գրկում:

Էրիկ Անիվային տեղի բնակիչները «բորենի» են կոչում: Այսպես են կոչում այն տղամարդկանց, որոնց համայնքները վարձում են սեռական «մաքրագործման» ծեսերի համար: Օրինակ՝ եթե տղամարդը մահանում է, նրա կինը, ամուսնուն հուղարկավորելուց առաջ պետք է անկողին մտնի Անիվայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ