News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոմբարդիայի նահանգապետ Ռոբերտո Մարոնին Հռոմի Ֆրանցիսկոս պապին կոչ է սրբադասել ֆրանսիական Նորմանդիայում եկեղեցու գրավման ժամանակ սպանված հոգեւորական Ժակ Ամելին:

Ըստ AP-ի՝ Մարոնին հայտարարել է, որ դիմել է Քահանայապետին՝ խնդրելով արագացնել գործընթացը եւ անհապաղ «հանուն հավատի սպանված հայր Ժակին Սուրբ Ժակ հայտարարել»:

Twitter-ում արդեն տարածվում է #santosubito հեշթեգը, որը թարգմանաբար նշանակում է «անհապաղ սուրբ»:

Հուլիսի 26-ի առավոտյան Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում երկու տղամարդ եկեղեցում մարդկանց էին պատանդառել: 84-ամյա հոգեւորական Ժակ Ամելը սպանվել է, այդ պահին եկեղեցում գտնվող 5 անձ վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ