News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական օդանավը խոցած թուրք օդաչուներն ինքնուրույն են որոշում կայացրել: Տեղեկություն կա, որ նրանք նաեւ պետական հեղաշրջման փորձի ժամանակ մասնակցել են խաղաղ օբյեկտների ռմբակոծություններին: Ըստ Ինտերֆաքսի՝ Անկարայի այս նոր վարկածը Մոսկվայում ներկայացրել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը:

«Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին տեղի ունեցածին. երկար ժամանակ սիրիական օդանավերը խոցել են Թուրքիայի ինքնաթիռները, այդ պատճառով մեր կողմից փոխվել են Թուրքիայի օդային տարածքում հայտնված օդանավերին արձագանքելու կանոնները: Օդանավերի խոցման իրավասություն է տրվել անգամ օդաչուներին: Օդաչուներն ինքնուրույն են կայացրել ինքնաթիռը խոցելու որոշումը... Խոցված օդանավի ազգային պատկանելության մասին տեղեկություն չի եղել»,- Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է թուրք պաշտոնյան:

Նրա խոսքով՝ նաեւ տեղեկություն կա, որ նույն օդաչուները հեղաշրջման փորձի ժամանակ մասնակցել են խաղաղ օբյեկտների ռմբակոծությանը: «Ներկայում նրանց ստուգում են, չեմ ցանկանում դատական մարմինների գործառույթ ստանձնել»,- ասել է փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ