News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր կռիվը ոստիկանների դեմ չէ, մեր կռիվը իշխանական համակարգը բարելավելու համար է։ Այդ մասին Խորենացի փողոցում հայտարարել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Նա կոչ է արել սոցցանցերում չվիրավորել ոստիկանների ընտանիքներին։ «Երեխան մեղավոր չէ հոր արարքի համար, որքան էլ ոստիկանը արգահատելի բան արած կլինի։ Մեր կռիվը այդ անձանց դեմ չէ, մեր կռիվը իշխանական համակարգը բարելավելու համար է»,- ասել է նա։

Հանրահավաքում ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը։

Հախվերդյանի խոսքով, այսօր իշխանությունները վարում են ռուսական քաղաքականություն, որը Հայաստանն առանց հայերի դարձնելն է: «Արդեն համարյա Գյումրին դատարկվել է, նա ուզում է դատարկել ամբողջ Հայաստանը, որպեսզի այն դառնա իր պալիգոնը, դրան էլ պլյուս մեր օլիգարխները եւ պաշտոնյաները քանդում են մեր երկիրն էկոլոգիական իմաստով, ամեն մեկը մի հանքի տեր է եւ իրենցից ցածր վիճակում գտնվողների հետ ստրուկի պես են վարվում: Սերժ Սարգսյանն էլ մեկին մի բնակարան է տալիս, մյուսին մի կտոր հաց, նրանք էլ սուս են մնում, սա է մտավորականությունն է, որոնց մենք լավ ճանաչում ենք»,-ասել է նա:

Սանասարյանն էլ դիմեց ոստիկաններին՝ կոչ անելով միանալ ժողովրդին։

Նշենք, որ հանրահավաքին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մինչ օրս չէր եկել Խորենացի փողոց։

Ըստ նախաձեռնող խմբի, ոստիկանությունն այսօր էլ Խորենացի փողոցից բերման է ենթարկել մի քանի անձամց։

Նշենք, որ չնայած ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր, սակայն, փողոցը բավականին մարդաշատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ