News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Pokemon Go խաղի պատճառով Պետերբուրգի բնակիչը ստիպված է 12 ժամ ոստիկանության բաժանմունքում անցկացնել եւ տուգանք վճարել: Այս մասին հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը:

Երիտասարդին մեղադրել են մանր խուլիգանության մեջ եւ 550 ռուբլու չափով տուգանել: Պատճառն այն է, որ իրավապահին նրա պահվածքը կասկածելի է թվացել:

Երիտասարդը եղբոր եւ քրոջ հետ քայլելիս է եղել փողոցով եւ միաժամանակ Pokemon Go խաղացել: Նրանց կողքով անցնող ոստիկաններից մեկին դուր չի եկել իրեն ուղղված տեսախցիկը: Նա մոտեցել է երիտասարդներին եւ խնդրել դադարել տեսագրել: Երիտասարդը պատասխանել է, որ ոչինչ չի նկարահանում, պարզապես Pokemon Go է խաղում:

Ոստիկանին այս բացատրությունը դուր չի եկել, արդյունքում վիճաբանություն է ծագել, եւ Pokemon Go-ի սիրահարը հայտնվել է ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ