News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը այս պահին մեկ տասնյակից ավելի անձանց է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները ուժով բերման են ենթարկում առավել ակտիվ քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների մեջ է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ 

Կարմիրբերետավորները պոկեցին նաեւ Խորենացի փողոցում տեղադրված պաստառը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Այս պահին ոստիկանությունը մաքրում է Խորենացի փողոցը։

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ առայժմ չեն կարող բերման ենթարկվածների հստակ թիվ ասել, այս պահին տվյալները ճշտվում են։ 

Ոստիկանները նաեւ փակել են «Էրեբունի» բուժկենտրոնը, ուր տեղափոխվել են «Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամները։ Մեր թղթակցի փոխանցմամբ, Բ/Կ-ն վերահսկող ոստիկանները դիմակներով են։ Առայժմ տեղեկություններ չկան բուժկենտրոն տեղափոխված Պավել Մանուկյանի եւ նա որդու՝ Արամի մասին։

«Էրեբունի» բուժկենտրոնում է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, որեւէ տեղեկություն չէր կարողացել ստանալ վիրավորների առողջական վիճակի մասին։ 

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ էլ, գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

«Հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար,- գրել էր Ահարոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ