News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ մի պայծառատես այսօր չի կարող կռահել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծագած իրավիճակը: Այն, որ մի օր մի խումբ մարդիկ զինված ապստամբության կգնան, տեսականորեն շատերն էին ենթադրում, բայց գործնականում ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպիսի բան տեղի կունենա։ Առավել եւս ոչ ոք չէր ենթադրում, որ թեկուզեւ փոքր մասշտաբով զինված ապստամբության այդ փորձը կստանա հասարակական այսպիսի լայն աջակցություն։ Դժվար է նմանատիպ իրավիճակի պատմական նախադեպեր գտնել։

Զինված ապստամբության նման աջակցության պատճառներից մեկը, անշուշտ, մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չի կարելի, պարզապես հնարավոր չէ հասարակությանը անընդհատ պլպլացրած ցացանիշներ հրամցնել եւ փորձել համոզել, թե երկրի տնտեսությունը զարգանում է։ Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել մի երկրում, որտեղ կա եւ քաղաքական, եւ տնտեսական բացարձակ մենաշնորհ։

Եթե իշխանության բացարձակ մոնոպոլիան պատկանում է իրեն կուսակցություն համարող ՀՀԿ-ին, ապա տնտեսության մեջ մոնոպոլիան այդ նույն ՀՀԿ-ի շուրջ «համախմբված» մի խումբ մարդկանց ձեռքում է։ Թե իշխանության, եւ թե տնտեսության այս մոնոպոլիստների գործունեության ամբողջ նպատակն ու իմաստը այդ մոնոպոլիան պահպանելն ու հնարավորինս ընդլայնելն է։ Ու եթե ուսումնասիրենք իշխանության գործելակերպը տարիների կտրվածքով, կհամոզվենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը հենց քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաները պահպանելու մոլուցքն է։

Ու ի՞նչ է ստացվամ արդյունքում։ 2.8 միլիոն բնակչության ունեցող Հայաստանում նույնիսկ պաշտոնական տվյալներով մեկ միլիոն աղքատ մարդ կա։ Մեկ միլիոն մարդ ամեն օր պայքարում է իր կենսաբանական գոյության՝ սոված չմնալու համար։ Իսկ մի շատ փոքր խումբ՝ ընդամենը մի քանի հազար մարդ, ապրում է, մեղմ ասած, ճոխության մեջ, անիմաստ, չպատճառաբանված ճոխության մեջ։

Իհարկե, որոշ մարդկանց թվում է, թե դա «կապիտալիզմի հետեւանքն է»։ Իրականում, սակայն, դա հենց կապիտալիզմի պակասության հետեւանքն է՝ շուկայական տնտեսության գերաղճատվածության արդյունք։ Շուկայական տնտեսության հիմնասյունը արդար մրցակցությունն է, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է, ու հենց դա էլ աղքատություն ծնող հիմնական պատճառներից է։

Նման իրավիճակում մեծանում է մի որեւէ առիթով մարդկանց ընդվզելու հավանականությունը։ Որպեսզի այդ վտանգն էլ չեզոքացնի, իշխանության մոնոպոլիստը պետք է ստեղծի հզոր ոստիկանականություն եւ անհնազանդներին դաժանորեն պատժելու դատական համակարգ։ Հայաստանում երկուսն էլ կան։

Այն, որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում այս իրավիճակը երկար չի կարող պահպանվել, դա, կարելի է ասել, բխում է բնության օրենքներից։ Դա օրերից մի օր հանգեցնելու էր «պայթյունի», եւ այդ «պայթյունը» գուցե որոտացել է 10 օր առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ