News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Նայարիտ նահանգում ձերբակալել են «Խալիսկո՝ նոր սերունդ» հզոր թմրակարտելի պարագլուխներից մեկին, այս մասին հայտնել է լատինաամերիկյան երկրի դաշնային ոստիկանության հետաախուզության ծառայության տնօրեն Դանիել Կանալեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, Ֆլորես Սիլվան՝ «Այգեպան» մականունով անմիջական առնչություն ունի 2015-ի ապրիլին Խալիսկոյում ոստիկանական ջոկատի վրա կատարված ավազակային հարձակման հետ, որի հետեւանքով սպանվել էին 15 ու վիրավորվել 5 ոստիկաններ:

Ձերբակալված «Այգեպանը» նաեւ պատասխանատու էր Նայարիտում կարտելի գործունեության համար, համակարգելով այդ նահանգում թմրանյութերի արտադրությունը , փոխադրումը ու վաճառքը:

«Խալիսկո՝ նոր սերունդը» պայքարում է Մեքսիկայի մի շարք նահանգներում թմրաթրաֆիկի վրա հսկողություն սահմանելու համար: Կարտելը բարձրաձայնեց իր մասին Գվադալախարա քաղաքում անցած տարվա մայիսին ձեռնարկած ռազմական գործողություններով: Այդ ժամանակ նրանք նույնիսկ ռազմական օդանավ էին խոցել , ինչի հետեւանքով ութ մարդ էր զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ