News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը, այն 1900.48 մ էր:

Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է սույն թվականի հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը  բարձրանալով  հասավ 1900.77 մ-ի, այնուհետեւ մեկ սանտիմետրով իջավ եւ մինչեւ հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ