News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

N զորամասի 3 ժամկետային զինծառայողները մեղադրվում են պահետսին գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայողներ Հովհաննես Շ.-ն, Տիգրան Ա.-ն, Միխայել Ի.-ն մուտք են գործել զորամասի իրային ծառայության պահեստ, այնտեղից հափշտակել 214 հազար դրամի համարժեք ձմեռային եւ ամառային համազգեստներ: Գողոնը տեղափոխել են պահեստներից դուրս գտնվող կիսաքանդ շինություն, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել կամքից անկախ հանգամանքներով: Հանցագործության մասին իմացել են իրային ծառայության ու իրային գույքի պահեստի պետեր Ռաֆիկ Ա.-ն ու Սմբատ Վ.-ն, սակայն չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, Ռաֆիկ Ա.-ին՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սմբատ Վ.-ին՝ 38-375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ