News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեռ 500 տարի առաջ մարդիկ, ինչպես եւ հիմա, սիրում էին հաց ու միս ուտել, պնդում են գիտնականները։

Նրանք նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ վերլուծել են 16-րդ դարի նկարները, գրում է Sage Open պարբերականը։

Ընդհանուր առմամբ գիտնականներն ուսումնասիրել են սննդամթերք պատկերող 750 կտավ, որոնք պատկանում են եվրոպացի նկարիչների վրձնին։ Պարզվել է, որ նկարիչներն առավել հաճախ ուտելիք պատկերելիս նկարում էին կալորիական սնունդ, օրինակ հաց եւ յուղոտ միս։

«Ուտելի» նկարների 86 տոկոսի դեպքերում հաց է նկարված։ Միսը հանդիպում է 61 տոկոս դեպքերում, եւ միայն 22 տոկոս դեպքերում պատկերված է բանջարեղեն։

Հետազոտողները նշում են, որ մարդկանց համային նախընտրությունները 500 տարում գրեթե չեն փոխվել։ Եվրոպացիները նախկինի պես սիրում են այն ուտելիքը, որի վնասակարության մասին մշտապես պնդում են դիետոլոգները։ Եվ թեպետ արդեն բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ միսը օրգանիզմի համար վնասակար է, այդ մթերքից հրաժարվել մարդիկ չեն կարողանում, փոխանցում է Informing–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ