News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսակետից ՆԱՏՕ–ի Վարշավայի գագաթնաժողովը հաստատեց Հյուսիսատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը։ Դա Վարշավայի պայմանագրի հիմնարար դրույթն է։ Այս մասին հուլիսի 27-ին՝ «ՆԱՏՕ–ի վարշավյան գագաթնաժողովը. հետեւանքներ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։

Դեսպանը ընդունել է, որ անցած տարի Արեւմուտքում համակարգային ճգնաժամ էր .«Մյուս կողմից էլ, վերջին 20 տարիներին ՆԱՏՕ-ի դաշինքը պահպանել է իր քաղաքականն դերը ու դիրքորոշումը աշխարհում: Վարշավայում մենք հայտարարեցինք, որ պատմությունը դեռ շարունակվում է ու որ պատմությունն է համաշխարհային քաղաքականության հենասյունը: Վարշավյան գագաթնաժողովը նորից հաստատեց, որ արեւմտյան աշխարհի հիմքում որոշակի արժեհամակարգ է»,- նկատել է Նովակովսկին: ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովը, շարունակել է դեսպանը, հետաաքրքրություն է դրսեւորել հարավային հարեւանների նկատմամբ՝ նաեւ ցույց տալով, որ դաշինքը պատրաստ է հակազդել անկայունությանը տարածաշրջանում ՝ մանավանդ հարավում:

«Վարշավայում մենք շեշտեցինք ՆԱՏՕ-ի գործունեության կարեւորությունը: ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են մեր արժեքները ու պատրաստ են մասնակցել Դաշինքի անվտանգության ապահովման աշխատանքներին: Վարշավյան գագաթնաժողովը հաստատեց, որ մենք ոչ մի պատրանք չունենք Ռուսաստանի վերաբերյալ»,- նշել է Եժի Մարեկ Նովակովսկին: Արեւելյան թեւի ուժեղացումը, նրա վստահեցումով, ամենեւին էլ Ռուսաստանի դեմ չէ ուղղված: «Բայց մենք պետք է իրատեսական լինենք՝ հիմք ընդունելով Ռուսաստանի ՝ վերջին տարիների քաղաքականությունը: Հիմա մենք հասկացել ենք, որ Ռուսաստանը դարձել է կոպիտ ու անկայուն գործընկեր»,- ասել է Լեհահստանի դեսպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցել է 27-րդ հանդիպումը ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ