News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ–լեյտենանտ Քերիմ Վելիեւը պատասխանել է թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող հոդվածներին, որոնց հեղինակները փորձում են թուրքական բանակում վերջերս տեղի ունեցած դեպքերը կապել Ադրբեջանի ԶՈՒ–ի հետ։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Վելիեւն ասել է, որ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած դեպքերը Ադրբեջանի ԶՈՒ–ի հետ կապելու փորձը անհիմն աբսուրդ է։ «Նուրսիստների եւ այլ արմատական հոսանքների ազդեցությունը մեր երկրի ԶՈւ–ի վրա բացառված է, դրա համար հիմքեր չկան։ Նման հարցերը ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի վերահսկողության տակ են։ ՊՆ ղեկավարությունը, հրամանատարությունը եւ անվտանգության համապատասխան ուժերն անհապաղ կկանխեն ցանկացած նման փորձ»,– ասել է գեներալը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ–ում թուրք հրահանգիչների եւ մասնագետների ծառայության հարցին, ուզում եմ հայտնել, որ թուրք մասնագետներն ու  հրահանգիչները 2000 թվականից հետո չեն աշխատում մեր բանակում։ Մեր զինծառայողները, որոնք սովորում են Ադրբեջանի սահմանների դուրս, այդ թվում՝ եղբայրական Թուրքիայում, մշտապես կապի մեջ են այդ երկրներում ռազմական կցորդների, դեսպանատների հետ։ Նրանց գործունեությունը միշտ հսկողության տակ է գտնվում։ Այդ պատճառով երբ խոսքը Թուրքիայում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին է, ոչ մի հիմք չկա հիշատակել ադրբեջանցի կուրսանտների անունները»,– ընդգծել է Վելիեւը։

Հիշեցնենք, որ նախօրեին Superhaber.tv կայքի ռազմական հարցերով փորձագետ Մեթե Յարարը գրել էր, որ Թուրքիայի կառավարությունը նախազգուշացնում է Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների՝ ադրբեջանական բանակ ներթափանցելու վտանգի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ