News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուանի արվարձանում կատարված հարձակումից հետո Ֆրանսիայի կրոնական ներկայացուցիչները պահանջել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները եկեղեցիներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպելուց հետո Փարիզի մզկիթի իմամ Դալիլ Բուբաքերը հայտարարել է, որ Ֆրանսիայի տարբեր կրոնների ներկայացուցիչները ուզում են, որ պաշտամունքային վայրերը դառնան «ավելի մեծ ուշադրության օբյեկտներ»:

«Ֆրանս փրես» գործակալության տվյալներով նա նաեւ հայտնել է Ֆրանսիայում իսլամի ինստիտուտների բարեփոխումը նախաձեռնելու՝ մուսուլմանների մտադրության մասին:

Հուլիսի 26-ին առավոտյան մոտ 9:45-ին երկու անհայտ անձ, զինված դանակներով,  Սենտ-էտյեն- դյու-Ռուվրեի եկեղեցում հինգ մարդու են պատանդառել առավոտյան պատարագի ժամանակ՝ հոգեւորականին, եկեղեցու երկու ծառայողների ու երկու հավատացյալների: Ոստիկանությունը կրակ է բացել ու սպանել շենքից դուրս եկած հանցագործներին: Շենքում գտել են սպանված 86-ամյա հոգեւորական Ժակ Ամելի մարմինը, որի կոկորդն էին կտրել: Եվս մեկ տուժածի գտել են ծանր վիճակում:
Դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի նախագահը կատարվածն անվանել է ահաբեկչական հանձակում՝ նրա խոսքով հարձակվողները իրենց ԻՊ գաղափարակիր են համարում: Ավելի ուշ ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել հարձակման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ