News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի բնակիչը շահել է վիճակախաղում, որի գլխավոր մրցանակը Կուսաիե (Միկրոնեզիայի դաշնային նահանգներ) արեւադարձային կղզին էր, փոխանցում է BBC-ն:

Կղզին խաղարկում էին ավստրալացիներ Դագ եւ Սալլի Բայցերը, որոնք 1990-ական թվականներին բնակվել են Կուսաիեում, որոնք, սակայն, որոշել էին հանուն թոռների վերադառնալ հայրենիք:

Վւճակախաղին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Շահողի լրիվ անունը չի հաղորդվում, միայն հայտնի է, որ նրան անվանում են Ջոշուա:

Ինչպես ասել են Բայց ամուսինները, իրենք չեն ցանկացել իրենց կղզին վաճառել «նորմալ ճանապարհով», քանի որ «իսկապես ձանձրալի կլիներ»: Վիճակախաղ կազմակերպելու գաղափարը պատկանում է նրանց որդուն՝ Ադամին: Նրա խոսքով՝ շահողը կարող է ապրել դրախտում եւ սեփական բիզնես վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ