News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Հանրային պալատը կանանց նախազգուշացրել է, որ բռնաբարության ժամանակ ինքնապաշտպանության սահմաններն անցնելը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել։ Այս մասին ասել է Հասարական դիտորդական հանձնաժողովների հետ համագործակցության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անտոն Ցվեկտովը, փոխանցում է «Մոսկվա» գործակալությունը։

«Կնոջ համար շատ դժվար է դիմադրել տղամարդուն, եւ դիմադրություն ցույց տալը կարող է հանգեցնել ավելի մեծ ագրեսիայի։ Կա նաեւ մեկ այլ, ավելի կարեւոր պահ, ինչպիսին անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանն անցնելն է։ Այսինքն՝ եթե կնոջը բռնաբարում են, իսկ նա պտուտակահանը խրում է տղամարդու կողը, ապա նրան քրեական պատասխանատվության կկանչեն, քանի որ նրա կյանքին վտանգ չի սպառնացել։ Նման դեպքեր եղել են։ Դա օրենսդրության հարց է»,– ասել է Ցվետկովը։

Նրա խոսքով՝ բռնության դեմ պայքարի համար պետք է մեծ ուշադրություն դարձնել աճող սերնդի դաստիարակության գործին եւ ամեն շրջանում կանանց համար ճգնաժամային կենտրոններ բացել, ինչպես նաեւ օրենսդրորեն արգելել ագրեսորին մոտենալ կնոջը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ