News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում բուժաշխատողներին պատանդ վերցնելը աննախադեպ երեւույթ է։ Այս մասին հուլիսի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կողմից 4 բժիշկների պատանդ վերցնելուն։

Նրա խոսքով՝ այդ բժիշկներն արդեն 10 օր բուժօգնություն են ցուցաբերում այդ մարդկանց։ «Անհրաժեշտ է պարզապես մարդասիրական մոտեցնում ցուցաբերել եւ թույլ տալ, որպեսզի բժիշկները կատարեն իրենց աշխատանքը։ Այդ մարդկանցից ոմանք Ղարաբաղում կռվել են, բազմաթիվ վիրավորումներ են ստացել, եւ այդ նույն բժիշկներն օգնել են նրանց։ Չի կարելի բժիշկներին արգելել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ այնպես անել, որ նրանք դա կատարեն նման լարված իրավիճակում։ Այսօր առողջապահության համակարգը վրդովված է այդ երեւույթից, քանի որ նրանք մեր գործընկերներն են»,– ընդգծել է Վահան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդ են վերցվել բժիշկներ Նորայր Թեւանյանն ու Սալվադոր Չեխոյանը, բուժեղբայր Դավիթ Տոնոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ