News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի կողմից պատանդ վերցված բժիշկների վիճակը նորմալ է: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ հայտնելով, որ իրենք զրուցել են իրենց աշխատակիցների հետ, որոնց զինված խումբը պատանդ է վերցրել:

Նա հիշեցրել է, որ հուլիսի 17-ից սկսած՝ ՀՀ Առողջապահությնա նախարարությունը ու ամբողջ բժշկական համակարգը՝ հիվանդանոցները, Երեւան քաղաքի «շտապ օգնությունը» շուրջօրյա աշխատել են նախարարի ղեկավարությամբ ու մշտապես բոլորը բուժօգնություն են ստացել ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Բուժօգնության տրամադրումը չի դադարեցվել ու չի դադարեցվի»,- շեշտել է Վահան Պողոսյանը:

Փոխնախարարը զինված խմբի անդամներին կոչ է արել ազատ արձակել բուժաշխատողներին: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ զինված խումբը պահանջում է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այնտեղ գնա որպես պատանդ 4 բուժաշխատողների փոխարեն, Վահան Պողոսյանը շեշտեց. «Չի կարելի բուժօգնություն ստանալ՝ նախապայմաններ առաջադրելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ