News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող 4 բուժաշխատողներին զինված անդամները բաց կթողնեն այն դեպքում, եթե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրաբուժական անձնակազմով գնա այնտեղ: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ին ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ խոսել է զինված խմբի անդամներից մեկի հետ:

«Միջնորդի միջոցով են մեր աշխատողներին կանչել, ասել էին, որ մամարեձ անձ կա զինված խմբի մեջ: Տեղում արդեն պարզվել էր, որ այնքան էլ ծանր չէ: Առաջին օրերին վիրավորվածին միայն կարելի էր տեղափոխել հիվանդանոց, որպեսզի ծանր հետեւանքներ չլինեն»: Նախնական պայմանավորվածություն է եղել, որ բուժօգնություն ցույց կտան չեզոք գոտում: Բայց որ ասել էին հիվանդանոց տեղափոխելու խնդիր կա, 4 բուժաշխատողներն այլեւս չեն պահանջել վիրավորներին չեզոք գոտի բերել, իրենք առանց դեղորայքի՝ միայն պատգարակով մոտեցել են գնդի տարածք: Մոտեցել են զինված խմբի տղաներին, նրանք պահանջել են վերքերը տեղում մշակել եւ հրաժարվել հոսպիտալացումից»,- ասաց նա:

Թագուհի Ստեփանյանի պատմելով՝ հետո բուժաշխատողների առջեւ պայման են դրել. բժիշկները չեն հեռանալու տարածքից մինչեւ նախարարը վիրաբուժական անձնակազմով չգնա իրենց մոտ. «Փորձել եմ մեր աշխատողների հետ կապվել ներքին համարով, բայց Սեդրակ անունով մեկը ներկայացավ, այդ պահանջները ներկայացրեց, որքան էլ փորձեցի համոզել բաց թողնել, նա ինձ ասաց՝ դու էլ չզանգես: Խնդրել եմ բուժքրոջը բաց թողնեն, հրաժարվեց, ասաց՝ ոչինչ թող մնա, մինչեւ հարցերը կարգավորվի»:

Հարցին՝ հնարավո՞ր է գնդի տարածքում վիրահատություններ իրականացնել, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նման պայմաններում վիրահատություններ անելը հնարավոր չէ»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խումբն իր հերթին «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ