News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մայաների տաճարի տակ հանդերձյալ աշխարհ տանող թունել են հայտնաբերել: Ուշագրավ բացահայտումը կատարել են մեքսիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մայաների հնագույն քաղաք Պալենկեի ավերակները: Նրանք վստահ են, որ հայտնաբերել են հանդերձյալ աշխարհի խորհրդանշական դարպասները: Դա Գրառումների տաճարի տակ թունելների համակարգ է, որի տակ գտնվում է մայաների առաջնորդ Պակալյայի դամբարանը, փոխանցում է NTDTV-ն:

Հնագույն բազմամակարդակ թունելների ցանցի գաղտնիքը բացահայտում են Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի կողմից արված լուսանկարները: Հիշարժան է, որ դրանցով մինչ օրս ջուր է հոսում, բայց գիտնականներին առայժմ չի հաջողվել թունելների վերջին հասնել եւ գտնել, թե որտեղից են սկիզբ առնում:

Տեսություններից մեկի համաձայն՝ որպեսզի հանգուցյալներն ընդունվեին հանդերձյալ աշխարհ, մայաները նրանց սուզում էին ջրի մեջ, եւ ջրանցքները կարող են այդ ծեսի բաղկացուցիչը լինել: Միեւնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում, որ այդ թունելները կամ կոյուղի են եղել, կամ ջրամատակարարման  համակարգ: Հետազոտությունները կշարունակվեն:

Պալենկեի ավերակները Մեքսիկայի ամենախորհրդավոր վայրերից են, ինչպես նաեւ ինքը՝ մայաների քաղաքակրթությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ