News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում բժիշկներին պատանդ վերցնելու արարքը ամբողջովին ենթակա է դատապարտման. բժիշկները որքան հնարավոր է արագ պետք է ազատության մեջ հայտնվեն։ Այս մասին հուլիսի 27-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում ասել է «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Նա ցնցված է կատարվածից։ «Կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններից ամենամարդասիրականը բժշկությունն է։ Եվ պատահական չէ, որ բժշկության խորհրդանիշը այրվող մոմն է։ Բժիշկները այրվելով սպառում են իրենց ուժերը, եւ դա բոլոր բժիշկների կարգախոսն է ու կրեդոն՝ առողջություն տալ սեփական առողջության եւ կյանքի հաշվին։

Ամբողջ աշխարհում բոլոր ժամանակներում բժշկի նկատմամբ ոտնձգությունը ստոր արարք է համարվել։ Ցավոք, ես դա տեսնում եմ սեփական ժողովրդի մեջ»,– ասել է Չարչյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բժիշկները սեփական առաքելությունն ունեին. բժիշկը երբեք չի եղել քաղաքականության մեջ, նա միշտ ցանկացած քաղաքականությունից վեր է եղել։ «Եվ եթե այսօր մենք բժշկի նկատմամբ կոպիտ գործողություններ ենք տեսնում, դա վրդովում է մեզ եւ խորը հոգեւոր ցավ է պատճառել։ Բժշկական հասարակության ճնշող մեծամասնության անունից կոչ եմ անում բոլորին անել հնարավոր ամեն բան մեր բժիշկներին ազատելու համար»,– ասել է Արմեն Չարչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ