News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լեւոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:

Նշենք, որ ըստ ոստիկանության նախօրեին տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի: Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել: Ձերբակալվածը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն է:

Պարզվում է, որ Լեւոն Բարսեղյանն ազատ չի արձակվել: Նրա որդին՝ Հայկ Բարսեղյանը, նշել է, որ հայրը Շենգավիթի ոստիկանությունում է:

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ժամը 3։00-ի շրջանում եւ ըստ օրենքի պետք է ազատ արձակվեր դրանից երեք ժամ հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ