News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկները պետք է ազատվեն։ Նրանք չպետք է ինչ–ինչ հավակնությունների գերի դառնան։ Այս մասին հուլիսի 27-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում ասել է Հայաստանի գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը։

Նրա խոսքով՝ այդ արարքը ոչ մի արդարացում չունի։ «Ես վրդովված եմ, ես չեմ հիշում մի դեպք, որ բժիշկը, բուժաշխատողը, որը գնացել է օգնություն ցուցաբերելու, անկախ այն հանգամանքից, թե ով է տուժածը, հանկարծ պատանդ է վերցվում։ Միթե մենք հասել ենք դրան։ Միթե մենք հասել ենք այն վիճակին, որ մարդը, որն ուզում է քեզ օգնել, պատանդ վերցվի։

Ես իրոք չեմ կարող բառեր գտնել, քանի որ այդպես անել չի կարելի։ Այդ պատճատով ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես բուժաշխատող, որը 40 տարի այս համակարգում է, պահանջում եմ, որ նրանց անհապաղ ազատ արձակեն»,– ընդգծել է Դավիդյանցը եւ հավելել, որ բուժաշխատողը պետք է անի իր գործը։

«Այդ պատճառով նա պետք է անհապաղ ազատ արձակվի, որպեսզի անցնի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը»,– եզրափակել է Դավիդյանցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ