News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանը պաշտպանել է Իսպանիայից անկախանալու գործընթացի ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունները, հայտնում է El País–ը։

Հանձնաժողովի եզրակացությունները պաշտպանել է «Միասին հանուն «այո»–ի անջատողական կուսակցության 72 պատգամավոր։ Դեմ են քվեարկել «Այո, դա հնարավոր է» կոալիցիայի պատգամավորները։ «Քաղաքացիներ» եւ Ժողովրդական կուսակցության ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչները լքել են դահլիճը՝ ի նշան բողոքի, իսկ սոցիալիստները չեն մասնակցել քվեարկությանը։

Հանձնաժողովի եզրակացության մեջ մասնավորապես ասվում է անկախության ձեռք բերման ժամկետների մասին, ամրագրվում է «ժողովրդավարական գործընթացի միակողմանի մեխանիզմը», այդ թվում՝ նոր սահմանադրությամբ հանրաքվեի անցկացումը։

Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ Սահմանադրական դատարանում կբողոքարկի խորհրդարանի որոշումը։

Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալն այսօրվա դրությամբ պաշտպանում է հարցվածների 47.7 տոկոսը, դեմ է 42.4 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ