News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է  դանակ: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այս պահին Լեւոն Բարսեյանը ձերբակալված չէ:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանությունից նյութերն ուղարկվել են Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, նշանակվել է փորձաքննություն դանակի նկատմամբ:

Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, նշել է, որ հայրը Շենգավիթի ոստիկանությունում է:

Նշենք, որ ըստ ոստիկանության նախօրեին տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի: Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել: Ձերբակալվածը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն է:

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ժամը 3։00-ի շրջանում եւ ըստ օրենքի պետք է ազատ արձակվեր դրանից երեք ժամ հետո, սակայն դեռ անազատության մեջ է: ՄԻՊ-ի ներկայացուցիչները այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Նրանք օժանդակել են, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ