News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Երկիր մոլորակին համայն մարդկության համար մահաբեր հրաբուխ սպառնա, ապա աշխարհի վերջի մասին մարդիկ կիմանան աղետից մեկ տարի առաջ։ Նման եզրակացության են եկել Վանդերբիլթի համալսարանի գիտնականները։ Այս թեմայով հետազոտությունը հրապարակվել է PLOS One ամսագրում։

Մասնագետների խումբն ուսումնասիրել է Քալիֆորնիայի հարավում հրաբխային տուֆի կվարցի բյուրեղները։ Հրաբուխն այնտեղ ժայթքել էր 760 տարի առաջ, սակայն միայն հիմա են այդ իրադարձությունները գիտնականներին հուշել, որ բյուրեղները, գոյանում են խոշոր ժայթքումից 100 տարի առաջ։ Պարզվել է, որ այդ բյուրեղների ավելի քան 2/3-ը գոյանում է ժայթքումից հենց մեկ տարի առաջ։ Այդ կապակցությամբ հետազոտության  հեղինակները եկել են եզրակացության, որ կարող են իմանալ պատրաստվող խոշոր ժայթքման մասին մեկ տարի առաջ, հայտնում է «Միր 24»-ը։

Ապագայում մարդկության համար կանխատեսումներն այդքան էլ դրական չեն։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել նրան, որ արդեն 30 տարի անց մարդիկ ուտելու բան չեն ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ