News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բավարար գիտելիքներ չունի երկիրը ղեկավարելու համար։ Այս մասին նա ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Անդրադառնալով հարցին, թե նրան չի վախեցնում արդյոք այն հեռանկարը, որ Թրամփը միջուկային ծածկագրերին հասանելիություն կստանա, Օբաման ասել է. «Ինձ վախեցնում է նախագահը, որը չգիտի այն, ինչ պետք է իմանա, եւ հետաքրքրված չէ իմանալ այդ մասին»։

«Երբ ես լսում եմ նրա ելույթները, պարզ են դառնում ընդհանուր առմամբ աշխարհի մասին նրա բազային գիտելիքները, միջուկային տրիադայի մասին նրա գիտելիքները կամ թե որտեղ են գտնվում  այս կամ այն երկրները կամ ինչ տարբերություն շիաների եւ սունիների միջեւ։ Դրանք բաներ են, որոնք նա չգիտի եւ ժամանակ էլ չի ծախսում իմանալու համար»,– ասել է Օբաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ