Յորքի համալսարանի գիտնականները ներկայացրել են, թե Lasius neglectus գերմրջույնները որքան են տարածվել Մեծ Բրիտանիայում՝ սպաառնալով տեղական էկոհամակարգին եւ տեղաբնակ կենդանիներին:
Ներկայում միջատների շուրջ մեկ տասնյակ արշավանքի մասին է հայտնի, սակայն կենսաբանները ենթադրում են, որ մրջյունների ներխուժման աստիճանը թերագնահատված է:
Ըստ Lenta-ի, չնայած փոքր չափերին՝ այս մրջյունները հսկայական գաղութներ են եւ բների միջեւ թունելներ են ստեղծում, որոնք կարող են մի քանի կիլոմետր ձգվել: Այդպիսով, Lasius neglectus-ները դուրս են մղում տեղաբնակ միջատներին, որոնք բնակություն են հաստատում հիմնականում այգիներում:
Հաշվի առնելով գերմրջյունների բների հայտնաբերման արագությունը՝ գիտնականները գնահատել են էկոհամակարգի վրա այս միջատների ազդեցության աստիճանը: Մինչեւ հիմա Lasius neglectus-ները բնակություն են հաստատել այգիներում եւ ջերմոցներում, սակայն կենսաբանները զգուշացնում են, որ դրանք կարող են տարածվել նաեւ վայրի բնության մեջ: