News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի  Համայնքների պալատի ներքին գործերի կոմիտեն կառավարությանը կոչ է արել նշել ամսաթիվը, որից հետո Մեծ Բրիտանիա ժամանող ԵՄ քաղաքացիները այլեւս չեն կարող մշտական բնակության մնալ, փոխանցում է BBC-ն:

Բացի այդ, կոմիտեում ընդգծել են, որ հարկ է ներգաղթային  համակարգում հապաղումներ եւ խափանումներ ակնկալել, քանի որ երկրին սպասում է միգրանտների թվի աճ: Կառավարությունը հաստատել է, որ կհասնի տեղաշարժման ազատության սահմանափակման, որը ներկա պահին ԵՄ քաղաքացիներին  իրավունք է տալիս ապրել եւ աշխատել ԵՄ կազմի մեջ մտնող ցանկացած երկրում:

Միեւնույն  ժամանակ չի կարելի երաշխավորել, որ տվյալ պահին Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների կարգավիճակը կպահպանվի, քանի դեռ չի հստակվել, թե ինչ է սպասվում Եվրոպայում բնակվող բրիտանացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ