News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կաննի իշխանությունները Ֆրանսիայի Լազուրե ափին արգելել են քաղաքային լողափեր տանել մեծ չափերի պայուսակներ: Այս որոշումն ընդունվել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում, որը երկարցվել է Նիսի ահաբեկչությունից հետո, փոխանցում է RFI-ն:

Արգելք է սահմանվել մեծ չափերի անթափանց պայուսակների վրա. ուսապայուսակներ, ճամպրուկներ եւ բեռի այլ տեսակներ, որոնցում կարող են լինել «վտանգավոր նյութեր, զենք կամ պայթուցիկ»: Խախտողներից կարող են պահանջել լքել լողափը: Այդպիսի բեռի տեղափոխման մասին կարող է նաեւ արձանագրոթյուն կազմվել:

Կաննի քաղաքապետ Դավիդ Լինարը նշել է, որ այդ միջոցառումը քաղաքի ամբողջ ափին կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսի Անգլիական ափին բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Հարձակման հետեւանքով զոհվել է 84 մարդ, ավելի քան 400 մարդ վիրավորվել է: «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է այս ահաբեկչության պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ