News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է երկրի կրոնական առաջնորդների հետ՝ փորձելով ցրել հասարակության շրջանում կաթոլիկ հոգեւորականի սպանությունից հետո մտավախությունները։ Օլանդը Փարիզի իր գրասենյակում հավաքել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով ընդգծել ահաբեկչությունների ֆոնին միջկրոնական համերաշխությունը, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Ֆրանսիայի շատ կաթոլիկներ ցնցված են հոգեւորականի սպանությունից։ 19-ամյա Ադել Քերմիշն ու նրա զինակիցը հարձակվել էին եկեղեցու հոգեւորականի վրա պատարագի ժամանակ եւ կտրել 86-ամյա կրոնականի կոկորդը։ 2015-ի մարտից ի վեր՝ Քերմիշին 2 անգամ կալանավորել էին։ Հանցագործության պահին նրա ձեռքին էլեկտրոնայի թեւնոց է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ