News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լատվիայի Պետական լեզվի կենտրոնը որոշել է տուգանել Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին՝ սոցցանցերում ռուսերեն օգտագործելու համար: Այս մասին Ուշակովը գրել է Facebook-ի իր էջում:

BBC-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը տուգանքի մասին տեղեկացել է ոչ թե կենտրոնից, այլ լրագրողներից: Ուշակովի կարծիքով՝ այս որոշումն անօրինական է, քանի որ պետական լեզվի մասին օրենքը չի առնչվում արտասահմանյան սոցցանցերում քաղաքացիների հետ պաշտոնյաների շփման հարցերին:

Ըստ քաղաքապետի՝ Ռիգայի Դուման շարունակելու է հայտարարություններ հրապարակել ռուսերենով, անգլերենով եւ լատվիերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ