News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին եւս ուղղաթիռ է թռել, որը թռուցիկներ է նետել։

Թռուցիկում գրառման մեջ ԱԱԾ-ն նշում է, թե իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում հարկադրված են կիրառելու զինված խմբի գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված, օրենքով սահմանված համարժեք միջոցներ։

Միաժամանակ, ԱԱԾ-ն կրկին պահանջել է վայր դնել զենքերն ու հանձնվել։

«2016թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը, ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի զավթման տասներորդ օրը, զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ, իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքին եւ առողջությանը:

Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետեւանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ն լիազորված է նախազգուշացնելու զինված խմբի անդամներին, որ սույն թվականի հուլիսի 27-ին ժամը 00. 00-ից սկսած՝

Առաջին. ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից խմբի կամ դրա որեւէ անդամի զինված դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս 2016թ. հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հրահանգներին համաձայն:

Երկրորդ. Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խմբի որեւէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում՝ անկանոն կրակոցներ արձակելու դեպքում՝ զինված խմբի կամ դրա անդմաների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ:

Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացնում է նաեւ, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը նույնպես կանխվելու են հրազենի կիրառմամբ:

Հրազեն կիրառելիս հիմք է ընդունվելու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի է առնվելու կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաեւ յուրաքանչյուր իրավախախտի անձը:

ՀՀ Ազագային անվտանգության ծառայությունը վերջին անգամ խստորեն պահանջում է զինված խմբից դրսեւորել ողջախոհություն, վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Հակառակ դեպքում հնարավոր ծանր հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է զինված խմբի անդամների վրա:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ